Skip to main content
District

Armenian Autism Outreach Program

“Armenian Autism Outreach Project” - ի ներկայացուցիչ Թալին Խաչադուրյանը այցելեց Գլենդելի Թոմաս Ջեֆֆերսոնի անվան տարրական դպրոց, որպեսզի աշակերտների հետ ավելի մանրամասն խոսի աուտիզմի մասին, ներկայացնի դրա էությունը, ինչպես նաև քաջալերի աշակերտությանը՝ ճիշտ և մարդկային վերաբերմունք ցուցաբերելու աուտիզմ ունեցող երեխաների հանդեպ։ Տիկին Թալինը շեշտեց նրանց հետ ընկերակցման, ընգրկման և նրանց՝ շրջապատի մեջ հանգիստ զգալու կարևորությունը։ Դպրոցի աշակերտները սիրով և հետաքրքրությամբ լսեցին տիկին Թալինի խոսքը, ինչպես նաև առաջադրեցին մի շարք հարցեր։ 

January 17, 2020